«Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ ՔՕ–ի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ:

Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։

Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը։

Նա չհերքեց, որ Ալիեւին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ։

Նա սա անվանեց կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք, որին ի պատասխան ինչպես բնորոշ է դեղին լրագրողին սպառնաց՝ թե բա ես էլ քո մասին ինֆորմացիա ունեմ, կհրապարակեմ։

Նախ՝ հրապարակի, թող իրենք էլ խառնվեն իրար, ինչպես մենք, բացի այդ, մեղքդ աննշան կթեթեւացնես պատմության, հայ ժողովրդի ու դատարանի առաջ։ Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր!»։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/5067363376622826

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930