Ոստիկանները և կարմիր բերետավորները դատարանի բակից, ուժ կիրառելով, բերման ենթարկեցին 2 քաղաքացիների

Ոստիկաններն ու կարմիր բերետավորները քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակից, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին 2 քաղաքացիների։

Դատարանի բակում հավաքվածներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսել է, թե ինչպես են ոստիկաններն անգամ մեքենայի մեջ ուժ կիրառում քաղաքացու նկատմամբ:

«Քանի՞ միլիցիա մեկի դեմ, թուրքը սենց չի՛ արել մեզ: Կանգառի կողմից մոտեցել եմ ոստիկանական մեքենային, ուզում եմ նայեմ, տեսնեմ, թե ո՞վ է մեքենայի մեջ, տեսա՝ մեքենայի մեջ այդ քաղաքացուն ոնց է  ոստիկանը խեղդում: Ժողովուրդ, սրա համա՞ր ենք մենք պայքարել, ինչի՞ համար է խեղդում մարդուն, ինչի՞ համար»:

Չնայած տեսախցիկների ֆիքսած կադրերին, որ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ է կիրառվել, ոստիկանության կապիտանը պարզաբանեց, որ նրանց բերման են ենթարկել դիմակ չկրելու համար.

«2 անձ ձերբակալվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու՝ դիմակ չկրելու համար: Հորդորից հետո չեն կրել, սկսել են վիճաբանել»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930