Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.30C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.20C (1983 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս