Բաժիններ՝

Մեսսին 4-րդն է, Ռոնալդուն՝ 10-րդը ՈՒԵՖԱ-ի լավագույնների ցանկում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2019/20 մրցաշրջանի տարվա խաղացողի քվեարկության արդյունքները:

Լավագույն եռյակը գլխավորում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և դարպասապահ Մանուել Նոյերը (երկուսն էլ «Բավարիա»):

4-10-րդ տեղերը զբաղեցրած խաղացողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

4-5 Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար (ՊՍԺ) – 53 միավոր

  1. Թոմաս Մյուլլեր («Բավարիա») – 41 միավոր
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 39 միավոր
  3. Տիագո Ալկանտարա («Բավարիա», տեղափոխվել է «Լիվերպուլ») – 27 միավոր
  4. Ջոշուա Կիմմիխ («Բավարիա») – 26 միավոր
  5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս») – 25 միավոր:

Ժյուրիի կազմում էին ՈւԵՖԱ-ի և Եվրոպա լիգայի խմբային փուլերի թիմերի 80 մարզիչներ, ինչպես նաև 55 լրագրողներ այն երկրներից, որոնց ասոցիացիաները պատկանում են ՈւԵՖԱ-ին:

Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս