Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանը մինչև վերջ վայելում է պաշտոնի բարիքները․․․
Հանրակրթական հաստատություններում դասերի վերսկսմանը մնացել են հաշված օրեր, սակայն բազմաթիվ հարցեր դեռ մնում են խնդրահարույց՝ ինչպես սովորողների ու նրանց ծնողների համար, այնպես էլ՝ ոլորտի փորձագետների:
Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ-ի սեպտեմբերի 10-ի կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին հերթական ուժեղացված վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել ՀՀ Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում, Երևանի Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում:
Լատվիայում ՀՀ դեսպանությունը 2020 թվականի հոկտեմբերին Ռիգայում կազմակերպելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ ստեղծագործության լատիշերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կրկին հայր է դարձել:
Շուրջ 3 ամիս առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետի՝ 2021թ. աշնանը կայանալիք ընտրություններին են պատրաստվում ջանադրաբար, սակայն թեկնածուի խնդիր ունեն: Մի քանի թեկնածուներից՝ իշխող ուժի թեկնածությունն, ի վերջո, տարբեր պատճառներով կանգ էր առել գյումրեցի ըմբշամարտիկ, աշխարհի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վրա, ում հայրը, որ նաև վերջինիս մարզիչն է, շտապել էր հերքել տեղեկատվությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:
Հաճախ ենք հանդիպում այնպիսի ականջահաճո արտահայտությունների, ինչպիսիք են՝ «ժողովրդավարություն», «դեմոկրատական արժեքներ», «ժողովրդական շարժում» և այլն, որոնց վերաբերյալ միանշանակ կա սուբյեկտիվ մոտեցում, կամ այլ բնորոշմամբ՝ մեկնաբանության հարց է՝ ինչն է «ժողովրդավարականը» կամ, ասենք, «ժողովրդական կառավարումը»։ Ասվածի դասական օրինակը Հայաստանում վերջին երկուսուկես տարիներին տեղի ունեցող հակապետական գործողություններն ու իշխանազավթումն է, որը փաշինյանական փաթեթավորմամբ՝ «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» էր։
Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ օրերս կհրապարակվի Ապրիլյան մարտական գործողությունների քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, մի քիչ անհավատալի է, բայց անհամբեր կսպասենք ճշմարիտ հայտարարության, որը չի անարգի մեր զոհված տղաների հերոսությունը և կասի միայն ճշմարիտը և ոչ մի կեղծ ու շինծու բան»:
Թուրքիան այլեւս գործընկեր չէԱրեւելյան Միջերկրականում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական եւ հստակ»։
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա ստուգայցերը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ անթերի արդյունք է արձանագրել բոլոր մարզերում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտելու մասին:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 9-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստուգվել է զինծառայողների արտաքին տեսքը, զենք-զինամթերքը, անձնակազմի մարտական պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և զինվորական կարգապահության աստիճանը, փաստաթղթերի առկայությունը։
ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցեն ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ԱԺ կրթության հարցերի հանձնաժողովն իրականում մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ, այդ թվում՝ սպորտի բնագավառի մասով, որի հետ կապված էլ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր մանդատը վայր դնելու որոշման մեջ նշել էր։
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։
Այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը:
Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում:
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արեւելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծ+աղուտից:
Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը չի բացառում, որ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը կարող է կապված լինել ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին իր կարծիքի հետ:
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ես երբեք PR-ով չեմ զբաղվել: Ես միշտ խնայել եմ ժամանակը կատարված աշխատանքը լուսաբանելու համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով իր դեմ հակաքարոզչության մասին հարցին:
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի դուռը բաց է, բնակիչը չի արձագանքում հարևանների կանչերին (ենթադրվում է, որ գտնվում է ներսում):