Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունից մեկ ամիս անց խոշոր հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել է ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում է ծովային նավահանգստի գոտում:
Միջադեպի վայր է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են տեղափաել բռնկման օջախը:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:
Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան:
Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը:
Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում էր նավահանգստի պահեստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: