ՇՎՏՄ-ն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում էական խախտումներ չի արձանագրել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում:
«Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:
Էական խախտումներ չեն արձանագրվել: Առկա թերությունները տեղում վերացվել են: Հարկ է նաև նշել, որ խոշոր առևտրի կենտրոններում հակահամաճարակային անվտանգության մի շարք նորմեր պահպանվում են կենտրոնացված կարգով:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ: