«ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանը մինչև վերջ վայելում է պաշտոնի բարիքները»
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանը մինչև վերջ վայելում է պաշտոնի բարիքները․․․
ԱԺ պատգամավորների դիմումը ապօրինի կերպով հետ վերադարձրած, Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթման «օպերացիան» իրականացրած Սամվել Առաքելյանը, պարզվում է, որոշել է մինչև վերջ օգտվել իրեն ընձեռնված հնարավորությունից՝ պաշտոնի բարիքներից՝ այս անգամ ապօրինի կերպով դուրս գրելով բենզին իր անձնական ավտոմեքենայի համար։
Չնայած այստեղ կարող է լինել շատ «լուրջ» տրամաբանություն. երևի երիտասարդը մտածել է, որ եթե կարող է անձնական մեքենան կայանել չթույլատրված և բացառապես ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիում, ապա ինչո՞ւ չպետք է ստանա ծառայողական մեքենայի համար նախատեսված բենզին իր անձնական ավտոմեքենայի համար։
Ի դեպ, այս երիտասարդի քաջագործությունները ստիպեցին, որպեսզի հետաքրքրվեմ, թե ինչպե՞ս է նա Հրայր Թովմասյանի օրոք հանդիսացել մասնագիտական ստորաբաժանման ղեկավար։
Պարզվում է, նա դեռ նշանակված է եղել Գագիկ Հարությունյանի կողմից՝ նրա բարեկամը հանդիսանալու «արժանիքի» համար, քանի որ մասնագիտական առումով մեղմ ասած չի փայլել և ՍԴ-ում ոչ ոք հաշվի չի նստել նրա «մասնագիտական» կարծիքի հետ։
Իսկ Հրայր Թովմասյանը, պարզվում է, չի օգտվել նրա ծառայությունից և վտարել է նրան ՍԴ-ում հեռավոր մի անկյուն՝ փոխարենը համագործակցելով իր խորհրդականների հետ»։
ՍԴ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՏԱՐՈՂ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԻ…
Gepostet von Robert Hayrapetyan am Donnerstag, 10. September 2020