«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանում քաղաքական բուն գործընթացը, որն ընդհատվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, հանրային դիսկուրսին հետևող մարդու մոտ լուրջ ու փաստարկված խոսքի պահանջ է առաջացրել, քանի որ վերջին երկու տարիներին, բացի ամբոխահաճո, սուտ ու դատարկ հայտարարություններից ու ջղաձիգ դրսևորումներից, քաղաքացին ուրիշ ոչինչ չի տեսնում։
«Գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ: Խաղաղասիրությունը լավ բան է, ես խաղաղասեր մարդ եմ, բայց կեղծ խաղաղասիրությունը շատ վատ բան է, դա շատ մեծ արյան, դժբախտության կարող է տանել. հային ասել, որ այս պայմաններում գործող թուրքը լավն է, հա՛յ, դու թուրքի թշնամական կերպարը մի ընկալի, դա նշանակում է՝ թուլացնել հայի պաշտպանական բնազդները և մեծացնել նոր եղեռնի հավանականությունը: Եթե անցնեն հազարամյակներ, թուրքերը դառնան դանիացիների նման քաղաքակիրթ ազգ, դեմ չեմ, բայց այս պահին ունենք պատմական արյունածոր վերք, մենք իսկապես վտանգ ունենք, և այս դեպքում վնաս է հասցվում մեր ինքնապաշտպանական բնազդին»,- նշեց ռազմաքաղաքական փորձագետը:
Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի գործարանի տարածքից «ԿՌԱԶ-256B1» մակնիշի մեքենա են գողացել:
Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995 թ.) դուրս են բերել ափ:
«Եթե տոկոսային վերլուծություն անենք, ցույցի ժամանակ 500 հոգի հավաքված չէր լինի, ես նշում եմ՝ ոստիկաններին, լրագրողներին, ակտիվիստներին, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչներին: Բնակիչների 30 տոկոսը հազիվ լինեին, մնացածը քաղաքական հայտնի դեմքեր էին, որոնք՝ որտեղ ակցիա լինի, ցույց լինի, այնտեղ են, քաղաքական դիվիդենտներ են հավաքում՝ Արման Աբովյան, Արման Բաբաջանյան, ԲՀԿ-ից մի քանի հոգի, տեսանք՝ Նարեկ Մալյանը եկավ, սորոսական խմբեր եկան, և այլն:
Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչիպաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
«Ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ բարձրաձայն հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի այս չափորոշիչների հետ։ Հիմա խնդիրն այն է, որ հասարակության մի շերտ հասկանալով, որ չափորոշիչներն հակաազգային են, ազգակործան, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի անունը չեն տալիս, չեն ուզում ասել, որ այս ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»։
Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները համատեղ ստուգայցեր են կատարել Արգավանդ գյուղի կահույքի և փայտամշակման արտադրամասեր:
«Ուսանողը, որ ուսանող է, մի քանի առարկայից անբավարար ստանալու դեպքում դուրս է մնում բուհից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները:
Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 7-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ չկար Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն օրերս հեռարձակել է «Կորսված փողեր և հույսեր» փաստագրական ֆիլմը: Տեսանյութում, ի թիվս այլ պաշտոնյաների՝ անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի վերջին երկու տարիներին ձեռք բերված միջոցներին։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորի կողմից Ձորաղբյուր թաղամասում գնվել է առանձնատուն, որի մասին հայտարարագրում ոչինչ հիշատակված չէ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում:
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում հերթական հարկային արտոնությունն է տվել՝ այս անգամ «Իջևանի գինու, կոնյակի գործարանին»։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին. երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին, բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ․ «Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը… Պատկերացրեցի՞ք… Ե՞վ… Ես պատկերացրեցի…
Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս:
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար: Այս մասի տեղեկացնում են Կառավարությունից։
Հնդկաստանի Air India Express ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը նախօրեին վթարվել է Կերալա նահանգում, երկու անգամ փորձել է վայրէջք կատարել և սկսել է իջնել թռիչքուղուց մոտ հազար մետր հեռավորության վրա։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց:
Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: