Բաժիններ՝

«Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուսանողը, որ ուսանող է, մի քանի առարկայից անբավարար ստանալու դեպքում դուրս է մնում բուհից:
Բա Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները», էսքան լիկվիդով (նկատի ումեմ՝ Կառավարության գործունեության բոլոր ոլորտներում արձանաւգրած ձախողումները՝ տնտեսական աճի անկում, աղքատության և գործազրկության աճ, առողջապահական աղետ, իրավական անվտանգության կորուստ, դատական համակարգի փոշիացում, մարդու իրավունքների համատարած խախտումներ, սոցիալական անհավասարության խորացում, միջազգային հարաբերությունների համակողմանի փչացում, Արցախի խնդրի անէացում և այդպես շարունակ), ինչու՞ չեն հեռացվում «խաղից»…

Հա, վայ, մոռացել էի՝ արտակարգ դրություն է…

Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին…»։

Ուսանողը, որ ուսանող է, մի քանի առարկայից անբավարար ստանալու դեպքում դուրս է մնում բուհից:Բա Նիկոլ Փաշինյանն ու իր…

Gepostet von Gevorg Petrosyan am Samstag, 8. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս