Բաժիններ՝

Տղամարդը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի գործարանի տարածքից «ԿՌԱԶ-256B1» մակնիշի մեքենա են գողացել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հաղորդումից րոպեներ առաջ ինչ-որ մեկն օգտվելով ընկերության տարածքի բաց լինելու հանգամանքից` փախցրել է բեռնատարը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 58-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 5-ին, ժամը 08.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ փախցրել է մեքենան և տեղափոխել Սյունիքի մարզի Տեղ բնակավայր:

Բեռնատարը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս