Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, այս մասին հայնտել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:

Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել են երեք պատգամավոր:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31