Միանգամից 2 հարկային արտոնություն՝ 201 մլն դրամի ներդրում անող «Իջևանի գինու-կոնյակի գործարանին»

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում հերթական հարկային արտոնությունն է տվել՝ այս անգամ «Իջևանի գինու, կոնյակի գործարանին»։

Ընկերությունը միանգամից ստացել է երկու արտոնություն՝ առաջինը վերաբերում է ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներմուծման համար մաքսատուրքից ազատելու արտոնությանը։

Երկրորդ արտոնությունը վերաբերում է ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելուն։

Այս ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի ներդրում, երեք տարվա ընթացքում ստեղծել 37 նոր աշխատատեղ` 140 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Նշենք, որ ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է գինու և կոնյակի պահպանման համար և չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31