Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին:
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 410-ի:
Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 0,1 տոկոսի մակարդակում:
Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում:
Սիրելի՛ հայրենակիցներ, մամուլում տարածվող տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։
Appian Way-ի համար պարտավորագիրը կդառնա հեռուստասերիալների համատեղ նկարահանումների առաջին համաձայնությունը:
Կաթը տաքացնել, ավելացնել շաքարավազը և կակաոն: Լավ խառնել և հասցնել եռման:
Հայկական Krisp ընկերությունը ստացել է 5 միլիոն դրամ ներդրում, որը, ըստ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի, ուղղվելու է ընկերության արագ աճին և ընդլայնմանը։
Հնդկաստանի բնակիչը ողջ է մնացել իր հուղարկավորությունից երկու շաբաթ անց: Այս մասին հայտնում է The Logical Indian տեղական հրատարակությունը:
Մոդելն այցելել է լողափ իր Inamorata բրենդի լողազգեստով: Իր բրենդը գովազդելու համար աստղն ընտրել է փիրուզագույն միկրոբիկինի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի:
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան ՌԳԱ-ի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել է այն գործոնների մասին, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը:
Առաջիկա օրերին պարետատունը ներկայացնելու է ուսումնական հաստատությունների բացման սցենարների մանրամասները։ Հասկանալի է, որ բոլորն ուզում են գնալ դպրոց ու համալսարան, քանի որ դեմ առ դեմ ուսուցումը կրթության կազմակերպման լավագույն ձևն է։ Բայց ուսումնական հաստատությունների վերաբացումը մեծ ռիսկեր ունի։
Xiaomi-ի այս սմարթֆոնը ներկայացվեց հունիսի վերջին, և շատ շուտով այն հասանելի կլինի գնման համար: Readmi 9A-ն սուպեր բյուջետային սարք է` փոխզիջումային լուծում նրանց համար, ովքեր չեն ուզում մեծ գումարներ ծախսել սմարթֆոնի համար։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար:
Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Էդուարդ Շարմազանովն է։
Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը: Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները: Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի […]
Առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների հրապարակումն ինչ-որ իմաստով հիասթափություն ծնեց: Հասկանալի էր, որ տնտեսության հիմնական ցուցանիշներն անկում էին արձանագրելու: Համարյա բոլոր ոլորտները՝ բացառությամբ գյուղատնտեսությունից:
Մայիսի 20-ին տեղեկություն եղավ այն մասին, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ Երկու ամիս է անցել, բայց արձանները գտնելու մասին որևէ լուր չկա:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն կարող են հայտնել ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ. «Փաշինյանի վախերը հենց ապացուցում են, որ այո, կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ միանան: Բացի դրանից, ինքը մոտավորապես 1 ամիս առաջ «Հայկական Ժամանակում» անանուն հոդված էր գրել, որը հենց այդ պրոցեսին էր վերաբերում: Ըստ այդ անանուն հոդվածի՝ կան ուժեր, որոնք փորձում են «Իմ քայլը» խմբակցությունը պառակտել, նաև՝ փողով պառակտեն, որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն: Այսինքն՝ գլխավոր պատճառը սա է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է»:
Հայկական բնաշխարհը, կամ Հայոց աշխարհը աշխարհագրական այն տարածքն է, պատմաաշխարհագրական այն միջավայրը, որի սահմաններում, սկսած IV հազ. վերջերից և III հազարամյակի սկզբներից, առաջացել, կազմավորվել և առնվազն 5000 տարի իր գոյությունն է հարատևել հայ ժողովուրդը, որտեղ նա ապրել է իրեն բաժին հասած պատմական կյանքը, բազմադարյան պատմությամբ կերտել իր քաղաքական, տնտեսական և մշակութային ինքնատիպ կենսագրությունն ու ստեղծել հայոց պետականությունը։
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։
Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում ստեղծվել է հեծյալ ժանդարմների ստորաբաժանում։ Նրանք կհերթապահեն հատկապես Էդրեմիթի առափնյա մարդաշատ տարածքներում և զբոսայգիներում։ Անհրաժեշտության դեպքում նման ծառայություն կստեղծվի նաև Վանի այլ շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գումարն անհրաժեշտ է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավված «Baker & McKenzie LLP» ընկերության կողմից ներգրավված Հայաստանի Հարավային Երկաթուղու Կոնցեսիայի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով HWTSK փորձագիտական ընկերությանը մատուցված ծառայությունների դիմաց վճարելու նպատակով։
Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։
«Այս պայթյունը բավական ծանր պայթյուն էր, որին զոհ դարձան մեծ թվով մարդիկ: Շատ վիրավորներ, նյութական մեծ վնասներ կան, ինչը հատկապես այս օրերին, երբ Լիբանանը տնտեսական տագնապի մեջ է, կորոնավիրուսի դժվար օրերի մեջ է, կարծեք նոր բեռ եղավ, նոր դժբախտություոն եղավ Լիբանանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա Ձայն» ռադիոկայանի հաղորդավար Նժդեհ Մկրտչյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի ողբերգական պայթյունին։