Մայքլ Փոմպեոն ժամանել է Չեխիա․ նա և իր կինը ինքնաթիռից դուրս են եկել առանց դիմակի

ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայքլ Փոմպեոն ժամանել է Չեխիա: Ամերիկյան հատուկ ինքնաթիռն օգոստոսի 11-ին վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում։

Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը եւ նրա տիկինն՝ առանց դիմակի, հայտնել է CTK լրատավարան գործակալությունը:

Բանակցությունների գլխավոր թեմաներ կդառնան Չեխիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարներն անվտանգության եւ առեւտրի բնագավառներում, 5G ցանցերի զարգացումը, ինչպես նաեւ իրադրությունը Եվրոպայում եւ աշխարհում՝ հաշվի առնելով Չինաստանի եւ Ռուսաստանի ակտիվությունը միջազգային ասպարեզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31