Բաժիններ՝

Նախագահ Ջուկանովիչի կուսակցությունը հաղթեց Չեռնոգորիայի խորհրդարանական ընտրություններում

Կառավարող Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, հաղթել է օգոստոսի 30-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն բավականաչափ ձայներ չի հավաքել կաբինետ կազմելու համար: Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո վերջնական տվյալներն օգոստոսի 31-ին հրապարակել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը հավաքել է քվեների 35,06 տոկոսը, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմադիր կոալիցիան՝ 32,55 տոկոսը, «Աշխեարհ – մեր ազգը» կոալիցիան՝ 12,53 տոկոսը, «Սեւը սպտակին» կոալիցիան՝ 5,53 տոկոսը, «Իվան Բրայովիչի սոցիալ-դեմոկրատաները»՝ 4,1 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս