«Արցախը` գլխավոր ընտրության առաջ»
Երկու օրից Արցախը համայն հայության հետ կնշի իր Անկախության տոնը: Քչերը գիտեն, թե այդ կարևորագույն որոշումից ընդամենը մեկ տարի հետո, երբ Արցախը ռազմաճակատում թշնամու դեմ տարած առաջին ոգևորիչ հաղթանակներն էր նշում, ինչ խնդիրներ էին ծառացած պատերազմի մեջ գտնվող նորանկախ հանրապետության առջև:
1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ի՞նչ սպասելիքներ ունեին ԳԽ պատգամավորները և Արցախի քաղաքացիները, ո՞րն էր նրանց պատկերացմամբ առաջիկա կարևոր նստաշրջանի գլխավոր հարցը:
ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակիցը` «Արցախը` գլխավոր ընտրության առաջ» վերտառությամբ իր հոդվածում փորձել է պարզել այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հասկանալ հանրապետությունում տիրող քաղաքական մթնոլորտը:
Հարցազրույցին մասնակցածների մի մասը կարևորել է նախագահի ընտրության հարցը, մի մասը՝ երկրում «աշխատելու պայմանների ստեղծումը», նորանկախ պետության մեջ «ղեկավարման կառուցվածքի ստեղծումը»…
Իսկ ի՞նչն էր առաջնահերթն ու կարևորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի համար.
«Ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի բանակի մասին օրենքի ընդունումը:
Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում: Երբեք չպետք է ինքնահանգստանալ:
Ես գտնում եմ, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ հստակվի ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի մեջ մտնող մարտիկների կարգավիճակը: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կամավո՞ր են, թե՞ վարձու, ո՞վ է ենթակա զինակոչի և այլն: Մեզ պետք է օրենք բանակի մասին, որպեսզի իսկական ժամանակակից բանակ ստեղծենք:
Կուզենայի, որ նստաշրջանը նպաստի ԼՂՀ-ում ռազմական և քաղաքական կայուն իրավիճակ ստեղծելուն: Դրա համար պետք է հաշվի առնել իրական ուժերի փոխհարաբերությունը»,-ի պատասխան թղթակցի հարցին, ասել է Սերժ Սարգսյանը:
«ԱՐՑԱԽԸ` ԳԼԽԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ» Երկու օրից Արցախը համայն հայության հետ կնշի իր Անկախության տոնը: Քչերը գիտեն, թե այդ…
Gepostet von ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA am Montag, 31. August 2020