Էդգար Շաթիրյանը իր մասնագիտական հատկանիշներով բավարարում է ՍԴ-ում գործունեություն համար․ Բադասյան
ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու էդգար Շաթիրյանը իր մասնագիտական և անձնային հատկանիշներով բավարարում է Սահմանադրական դատարանում գործունեության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուսստամ Բադասյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Շաթիրյանի հասցեին պարբերաբար մամուլում քննադատություններ են հնչում, Բադասյանը արձագանքեց, որ դա նորմալ գործընթաց է և կարծում է, որ հասարակությունը իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել Շաթիրյանի գործունեության հետ կապված։
«Նաև պատգամավորները իրավունք ունեն այս կամ այն թեկնածուի գործունեության հետ կապված կասկածներ ունենալ և Ազգային ժողովի նիստի ժամանակ փարատել կամ չփարատել այդ կասկածները»,- ասաց Բադասյանը։