Խոսքը ոչ թե դատական համակարգը քանդելու մասին է, այլ բարձրագույն դատական ատյանները միավորելու․ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական համակարգը քանդելու վերաբերյալ խոսակցություններն անընդունելի է համարում։ Լրագրողների հետ զրույցում Բադասյանը ընդգծեց, որ խոսքը ոչ թե դատական համակարգը քանդելու մասին է, այլ բարձրագույն դատական ատյանները միավորելու և սահմանադրականության կիրառումը դատարաններ բերելու։

«Այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ էին քանդում կիսանախագահական համակարգը, ինչո՞ւ էին այդ ինստիտուտների բովանդակությունները փոխում, այդպես ամեն ինչին կարելի է արձագանքել։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, մենք ներառական հանձնաժողով ունենք, կա կարծիքների բախում, կա թեժ բանավեճ և դա շատ նորմալ է։ Կարծում եմ, որ ընդհանուր պրոցեսի վրա նորմալ է անդրադառնալու։ Հաջորդ դրական կետը այն է, որ Գերագույն դատարանում կարող է կիրառվել միասնական պրակտիկայի ապահովումը, կբացառվի ՍԴ-ի որոշ դեպքերում դատական ակտերի չկատարումը այլ դատական ատյանների կողմից»,- նշեց Բադասյանը՝ ասելով, որ ՍԴ լուծարելու մասին խոսք չկա։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս