Բաժիններ՝

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են երկու ենթադրյալ ահաբեկիչների

Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով: Այդ մասին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածներն են՝ 34-ամյա տղամարդը՝ Քուվեյթից եւ 48-ամյա տղամարդը՝ Իտալիայից: Նրանք Վիեննայից չվերթով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայան են ժամանել օգոստոսի 30-ի ուշ երեկոյան:

Չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ ծանուցել է ինքնաթիռում սպառնալիքի մասին, իսկ ինքնաթիռը վայրէջքից առաջ ուղեկցել են երկու կործանիչներ: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում է ոստիկանությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31