ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածին:
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ:
Հզոր տեղատարափ անձրեւները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս:
Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով:
Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 050-ի:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում:
Երևանում ընթանում է «Music 20» առցանց միջազգային փառատոնը, որի շրջանակում հուլիսի 10-28-ը դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն են ստացել ունկնդրելու սիմֆոնիկ, կամերային համերգներ ու մենահամերգներ։
Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Հուլիսի լույս 30-ի գիշերը Էջմիածնում շրջիկ ծառայություն իրականացրած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Պատկանյան փողոցում հայտնաբերել և բաժին են հրավիրել 35-ամյա մի տղամարդու, որը կեսգիշերն անց հրավառություն էր իրականացրել։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:
Բլենդերով հարել փափկեցված բանանը, մեղրը և կեֆիրը: Աղանդերին պետք չէ շաքարավազ ավելացնել:
Google-ը կխնդրի իր 200,000-ից ավել աշխատողներին՝ աշխատել տնից մինչև 2021թ․-ի հուլիս ամիսը, քանի որ ԱՄՆ-ում վարակի դեպքերը շարունակում են աճել։
Իտալական թանկարժեք սպորտային մեքենաների արտադրող Lamborghini ընկերությունը թողարկել է նոր Lamborghini Essenza SCV12 սպորտային մեքենան՝ անվանելով այն ապրանքանիշի ամենահզոր սպորտային մեքենան: Նոր մեքենան ունի 830 ձիաուժ շարժիչ, գրում է Car Buzz-ը:
Գիտնականները պարզել են, որ հղի կանանց մոտ COVID-19-ով վարակվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ է: Այս եզրակացությանը եկել են Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի անվան բժշկության դպրոցի գիտնականների թիմը՝ Ֆիլադելֆիայում ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ծննդաբերած 1.300 հղի կանանց հետազոտությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն):
Ճգնաժամի հետևանքով տնտեսության ամենատուժած հատվածներից մեկն առևտուրն է ու ծառայությունները։ Այն, ինչ առկա է այս ոլորտներում, կապված է 2 հիմնական գործոնների հետ. տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում, ինչն ուղղակիորեն արտահայտվում է առևտրի ծավալների վրա։
Արքայազն Ուիլյամը պատմել է ամենավատ նվերի մասին, որը նա տվել է իր կնոջը՝ Քեյթ Միդլթոնին: 38-ամյա դուքսը միջադեպի մասին պատմել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փիթեր Քրաուչի պոդքասթի ժամանակ: Տեսանյութը հայտնվել է The Telegraph-ի YouTube-ալիքում:
ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ:
Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում ոսկու գինը գրեթե 2 տոկոսով աճել է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ եւ հասել 2 005,4 դոլարի ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց, վկայում են առեւտրահարթակի տվյալները Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արծվիկ Մինասյանն է։
Էս ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ «նախկինների համատարած թալանի» մասին հեքիաթները շատ չափազանցված են, Քոչարյանի «4միլիարդը» ոչ մեկ չի գտել, 50/50 չի եղել, «տուշոնկի» գործ չի էլ հարուցվել, իսկ հարուցված քրեական գործերը փուչիկի նման պայթում են։ Ու էլի պարզվեց, որ Նիկոլը մեղք չունի, սաղ էդ «կոռումպացված» դատական համակարգնա մեղավոր։ Պողոսը գտավ հերթական «մեղավորին»։
Ամուլ սարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մինչ օրս գիտակցաբար ձեռնպահ եմ մնացել որևէ դիրքորոշում հայտնելուց՝ փորձելով նախևառաջ լսել մասնագետներին և բնապահպաններին:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ամփոփել է «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը և իրականացրել է «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներից ստարտափներ ներկայացրել են իրենց գաղափարները։
Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ: Հիմնականում: Երևանից դուրս հազվագյուտ խոշոր հարկատու ձեռնարկություններ կան, որ ստեղծվել են անկախության շրջանում:
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։
«Մենք գտնվում ենք այնպիսի պետական, քաղաքական ճգնաժամի մեջ, որ ընդդիմության կողմից որևէ բողոք իշխանությունը չի ընդունում, ինչ ուզում՝ անում են, իրենց դեմ խաղ չկա, նաև օգտվում են նրանից, որ մինչև հիմա ընդդիմությունը չի կարողանում միավորվել և հստակ օրակարգով հանդես գալ: Դրա համար ունենալով բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում և տոտալ դիկտատուրա՝ կառավարությունում, անում են այն, ինչ ուզում են: Ով համարվում է Փաշինյանի մերձավորը՝ ինչ ուզում՝ անում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանն ահազանգում է՝ Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչները երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր: