Բաժիններ՝

Խնձորով կարկանդակի պատրաստման ամենապարզ բաղադրատոմսը. 20 րոպե, և պատրաստ է

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 բաժակ
2. Ձու – 5 հատ
3. Թթվասեր – 3 ճ/գ
4. Շաքարավազ – 150 գ
5. Վանիլին – 15 գ
6. Աղ
7. Դարչին
8. Կարագ – 100 գ
9. Փխրեցուցիչ – 10 գ
10. Խնձոր – 4 հատ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել աղի և շաքարավազի հետ:

Կարդացեք նաև

2. Ավելացնել հալեցրած և սառեցրած կարագը, այնուհետև՝ թթվասերը, և հարել:

3. Լցնել շաքարավազը և փխրեցուցիչը, կրկին հարել:

4. Ալյուրը մաղել և ավելացնել զանգվածին, խառնել:

5. Խնձորի կեղևը և կորիզները հեռացնել, կտրատել և ավելացնել խմորին:

6. Թխել 20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս