
Պատահարից 2 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 17-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում իրար էին բախվել «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 41-ամյա վարորդը, երկու ուղևորները, «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 19-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդեսի» 37-ամյա վարորդ Գարիկ Միրզոյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։