Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 4-ին, ժամը 00.28-ին, Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Այսօր վաղ առավոտվանից կրկին լարված էր Ամուլսարի մատույցներում: «Լիդիան Արմենիան» հեռացրել է ակտիվիստների վագոն-տնակներն Ամուլսարի մատույցներից։ Վաղ առավոտից Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները կոչ էին անում միանալ իրենց ու թույլ չտալ ճանապարների վերաբացումը։ Ամուլսարի դեմ պայքարողներն ավտոերթ էին կազմակերպել դեպի Ամուլսար, հանդիպելով ոստիկանության դիմադրությանը։ «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանից պարզաբանում խնդրեցինք տեղի ունեցածի վերաբերյալ։
Երևանը ներկայացնող երկու ակումբների` «Փյունիկի» և «Ուրարտուի», ընկերական հանդիպումը չի կայանա:
Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել:
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.
Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւէ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ:
«Մութ ուժերին կոչ կանեի դավադրություն չփնտրել: Չգիտեմ՝ նպատակը որն է՝ կասկածի տակ դնելու ՀՀ և ԱՀ իշխանությունների գործունեությունն արտաքին քաղաքական բնագավառում: Երբևէ երկու հայկական հանրապետությունների տեսակետներում այսքան ներդաշնակություն չի եղել, եթե կասկածողներ կլինեն, կբացեմ փակագծեր հետագայում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Երբևէ Արցախի և արցախցիների շահերն այսքան խիստ պաշտպանված չեն եղել: Որևէ չքննարկված փաստաթուղթ պետք չէ մատնացույց անել»,- նշել է նա:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհասյին ոստիկանության կարգախմբերի հետ օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:
Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը համալրում ունի:
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ եւ Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար:
Բախումներ և լարված իրավիճակ Ամուլսարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին․ ուղիղ․ tert.am
Էլ չկան Մաշտոցի պուրակի երեկոյան իդիլիկ փարթիները՝ հեղինակային երգի եւ արգենտինական տանգոյի հնչյունների տակ՝ որպես արդար ընդվզում ընդդեմ պուրակի բնապահպանական աղետի եւ քաղաքային հանցագործ իշխանության։
«Դա հրապարակել է նույն հակերային թիմը, որն այս 2 ամիս է՝ տարբեր տվյալներ է հրապարակում, մասնավորապես՝ կարանտինում գտնվողների, կորոնավիրուսով հիվանդների և այլն: Այդ թիմն իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել: Պետք է հաշվի առնենք նաև, որ հակերները սիրում են նաև խաբել, եթե նման բան եղել է կառավարության սերվերներից, ինչ ասես կարող է լինել, սկսած կառավարության որոշումներից, թղթաբանություն, ենթադրում եմ, որ կարող են նաև գաղտնի փաստաթղթեր լինել»,- ասաց Մարտիրոսյանը:
Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։ Քննարկվել են հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններն ու ծրագրերը։ Ներկայացվել են Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որի զարգացման միտումներն օրեցօր դառնում են ավելի մտահոգիչ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը:
«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ ?☃️?️»։
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան:
Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀկառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։
Հայաստանի բանկային պամտության մեջ առաջին անգամ հայկական բանկի պարտատոմսերը ցուցակվել են Ռուսաստանում: Յունիբանկի 10-րդ թողարկման 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում: Պարտատոմսերով առևտուրը կսկսվի ս.թ. օգոստոսի 4-ից (ISIN – AMUNIBB2AER2):
Հուլիսի 23–ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ։
168.am-ի վանաձորյան աղբյուրը հայտնում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, նա նշեց, որ նման տեղեկություն չունի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ:
ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները: