«Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը․․․ Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկը ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեկավարում, հա՞:
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը: Բա ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:
Ինչո՞ւ, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:
Իսկ եթե չունես որոշում, ինչո՞ւ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:
Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:
Թե չէ հեշտ է ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:
Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»:
Մեկը ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և,…
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 4. August 2020