Բաժիններ՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների կտրուկ նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհասյին ոստիկանության կարգախմբերի հետ օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում և՛ շրջիկ կարգախմբերով, և՛ կանգառի կետերում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31