![](/banners/BeFunky-design.jpg)
Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1024000.jpg)
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:
Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած խաղերի քանակով, ռեկորդակիր է նաև ողջ աշխարհում՝ հավաքականում անցկացրած չոր խաղերի քանակով (73 խաղ)։ Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է, 5 անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը: