Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Շիրակ»-ից Մորի Կոնեն է: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ հորիզոնականում է «Նոա»-ի ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:
99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: