«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա
Երևանը ներկայացնող երկու ակումբների` «Փյունիկի» և «Ուրարտուի», ընկերական հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։
Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին: