«Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։
Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։
Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակությային ժառանգության մասին։
Դժվա՞ր էր թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։
Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։
Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։
Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։
Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու»։
ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական…
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 11. Juli 2020