«Ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ, ոչ էլ կառույց չի կիսելու իշխանության գործողությունների պատասխանատվության բեռը, այլ միայն Նիկոլը»

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման հետևանքներին, ոչ իրավական օրենքներին, «Նիկոլահպատակ որոշ լրատվականների կեղծ վերնագրերին», ինտենսիվացող ճնշումներին պետության ֆունդամենտալ (իրավունք, արժեհամակարգ) երևույթները վերացնելու համար և օրեցօր ծանրացող սոցիալական վիճակին։

«Այս պայմաններում Նիկոլը քանդում է այն ֆունդամենտը, որն ապահովում է հավասարությունը, իրավունքներն ու օրինական շահերը։ Դրանք օրենքներն են իրավական համակարգը և արդարադատության համակարգն իր ամբողջության մեջ։ Այդ պատճառով օրենսդրի գրավումը և հպատակությունը լավագույն միջոցն է Նիկոլի հրամանները միաձայն անցկացնելու ԱԺ իմ քայլը պատգամավորների կողմից։
Նիկոլը շատ լավ գիտի, որ իր պատգամավորներն այնքան նյութապաշտ են, որ պատրաստ են հանուն իրենց միլիոնավոր պարգևավճարների հլու հնազանդ ենթարկվել Նիկոլին։

Գույքահարկի մասով. Շքեղ առանձնատուն կառուցածի համար միգուցե տարբերությունը շատ չլինի 150,000 վճարի, թե 300,000, բայց քաղաքացու համար, որ իր բնակարանը ժառանգություն է ստացել կամ գնել է ու իր համար ծանր բեռ է 10.000 դրամի փոխարեն վճարել 100.000-ը։

Ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ, ոչ էլ կառույց չի կիսելու իշխանության գործողությունների պատասխանատվության բեռը, այլ միայն Նիկոլը:

Ամեն անգամ արտակարգ դրությունը ձևական երկարացնելով Նիկոլը երկարացնում է իր ու իր խմբակի միլիոնավոր պարգևավճարները, աշխատավարձերը, իրենց սիրած կաբինետներն ու իրենց սիրած բառով՝ պադավատներն ու թիկնազորի ծառայությունները, որն օգտագործում են վերարկու հագցնելու ու անձրևանոց պահելու համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս