Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ հայտարարագրած անշարժ և շարժական գույքն ու եկամուտները
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք՝ պաշտոնյան հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2017 թվականին գնված մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որը, սակայն, առկա չի եղել հայտարարագրման տարում։
Սիմոնյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքն օտարել է 125,097,000.00 ՀՀ դրամով 2019 մայիսի 7-ին, իսկ 2019 թվականի օգոստոսի 15-ին ձեռք բերել Կենտրոն վարչական շրջանում բնակարան բազմաբնակարան շենքում՝ 114,000,000 ՀՀ դրամով։
Սիմոնյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ՝ 2012 թվականի RANGE ROVER մակնիշի։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 45.67 ԱՄՆ դոլար, 1,794,169 ՀՀ դրամ։
Որպես կանխիկ դրամ՝ հայտարարագրել է 9,074,000.00 ՀՀ դրամ և 3,400.00 ԱՄՆ դոլար։
Ազգային ժողովից ստացված աշխատանքի վարձատրությունը կազմել է 12,260,680.00 ՀՀ դրամ։
Այլ եկամուտներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեից՝ 998,901.00 ՀՀ դրամ, փոխառություններ էլ ստացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ից՝ 25,000,000.00 ՀՀ դրամ։
Իսկ 2018 թվականի տարեկան հայտարարագրում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանն անշարժ գույք չէր հայտարարագրել։
Որպես շարժական գույք՝ Սիմոնյանը հայտարարագրել էր RANGE ROVER EVOQUE մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 12,000,000.00 ՀՀ դրամով, և MITSUBISHI ASX 2.0 GAS՝ 11,500.00 ԱՄՆ դոլարով։
Նրա դրամական միջոցները կազմել են
2,200,000.00 ՀՀ դրամ և 6,250.00 ԱՄՆ դոլար։ Ստացված փոխառությունները՝ 2,800.00 ԱՄՆ դոլար, աշխատանքի վարձատրությունը՝ 4,183,430.00 ՀՀ դրամ, օտարված գույքից ստացված եկամուտը՝ 11,500.00 ԱՄՆ դոլար։
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ 2014 թվականի HYUNDAI մակնիշի՝ 7,335,000.00 դրամով։
Հանձնած և վերադարձված ավանդները կազմել են 20,000.00 դոլար, բանկային հաշիվների մնացորդները՝ 8,078.00 ՀՀ դրամ։
Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 6,155,000.00 դրամ և 19,710.00 ԱՄՆ դոլար
Աշխատանքի վարձատրություն ստացել է ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից՝ 1,560,000.00 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը կազմել է 398,376.00 ՀՀ դրամ։