Հնդկաստանում սկսել են վաճառել ադամանդներով պատված պաշտպանիչ դիմակներ
Հնդկաստանի Սուրատ քաղաքի ոսկերչական խանութներից մեկը կորոնավիրուսի տարածման ընթացքում սկսել է ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ վաճառել, որոնց արժեքը 2-5 և ավելի հազար դոլար է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղական ANI գործակալությունը:
Խանութի սեփականատերը գործակալությանը պատմել է, որ նման դիմակներ ստեղծելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ոսկերչական սրահ է եկել մի տղամարդ և խնդրել է «յուրահատուկ» դիմակներ պատրաստել հարսի և փեսայի համար:
«Մենք մեր դիզայներներին հանձնարարեցինք ստեղծել դիմակներ, որոնք այդ հաճախորդը գնեց: Հետո նման դիմակների հավաքածու ներկայացրինք: Կան դիմակներ, որոնց պատրաստման համար դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ են անհրաժեշտ: Դրանք ավելի քանի 1990 դոլար արժեն: Կան դիմակներ, որոնք պատրաստվում են սպիտակ ոսկուց և իսկական ադամանդներից, որոնք 5300 դոլար արժեն»,-նշել է ոսկերչական խանութի սեփականատերը:
Նրա խոսքով՝ դիմակների հիմք հանդիսացող կտորը համապատասխանում է պաշտպանիչ դիմակի պատրաստման նորմերին: Ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են, հաճախորդի ցանկության դեպքում կարելի է հանել և դրանցից այլ զարդեր պատրաստել:
Gujarat: A jewellery shop in Surat is selling diamond-studded masks ranging between 1.5 lakhs to 4 lakhs. Owner of the shop says, "As lockdown was lifted, a customer who had a wedding at his home came to our shop & demanded unique masks for bride & groom." #COVID19 pic.twitter.com/Oz5ShitRKj
— ANI (@ANI) July 10, 2020