«Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին». Էդգար Առաքելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարետ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը։ Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ։
Կխնդրեմ կառավարությունից, ԱԺ-ից կամ հենց պարետատնից գոնե մեկը պատասխանի՝ արդյո՞ք սրա համար է ընդունվել այդ որոշումը։ Արդյո՞ք այդ նույն ձորում, բնակավայրից դուրս եթե տեսնեին ինձ ու ընտանիքիս անդամին, բայց ոչ թե մեքենայի մեջ, այլ խոտերի մեջ առանց դիմակ հանգիստ զբոսնելիս, իրավունք կամ որևէ պատճառ կունենայի՞ն մեզ տուգանելու։ Արդյո՞ք մենք որևէ կերպ մեր վարքագծով նպաստել ենք վարակի տարածմանը կամ դրսևորել ենք անարգանք հասարակական կարգի նկատմամբ։ Արդյո՞ք չեք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին։ Եվ վերջապես, արդյոք ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին։
Ձախ նկարում՝ իմ մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ջերմուկի ջրվեժ, աջից՝ խրոխտ կապիտան Բագրատյանը՝ պարետի անունից «կրակ արձակելիս»»:
Հարգելի պարետ, իսկ դուք տեղյակ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս…
Gepostet von Edgar Arakelyan am Samstag, 11. Juli 2020