Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում այսպես է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:
«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը եւ մերժում ենք այն»,- ասել է նա:
«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ»,- հավելել է դիվանագետը: Այն հարցին, թե հատկապես ով է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: