Բաժիններ՝

«Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին». Էդմոն Մարուքյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին:

Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ անհետանալու և դրա հնարավոր վարկածների մասին:

Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի նախ այս դեպքը արագ բացահայտելու և քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար, իսկ առհասարակ’ սահմանամերձ համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես տեղեկացված է, և հուսով ենք շուտով դրական տեղեկություններ կստանանք Նարեկ Սարդարյանի մասին»:

Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին: Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը…

Gepostet von Edmon Marukyan am Freitag, 10. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս