«Ուրարտուի» ֆուտբոլիստը կարիերան ավարտելու որոշում է կայացրել
«Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Հավելենք, որ Պադերինը այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել երևանյան ակումբի շարքերը։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։