Իշխանությունների չգիտակցված խրախճանքը՝ ՄԻԵԴ-ի դեռևս չկայացրած վճռի կապակցությամբ

Հուլիսի 8-ին` ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշել է մերժել հայցը՝ պատճառաբանությամբ, որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ այս որոշումը ՀՀ գործող իշխանությունները ներկայացնում են որպես իրենց հաղթանակ, այն դեպքում, երբ իրավաբանները և ՄԻԵԴ հետ հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբանները նշում են, որ եթե միջանկյալ միջոցը մերժվում է, դա դեռ չի նշանակում, որ գործը թույլ է, որքան էլ իշխանությունների գայթակղությունը մեծ է՝ սա ներկայացնել որպես պարտություն, միևնույն է, դեռ հայտնի չէ, թե Դատարանը ինչպիսի որոշում կկայացնի:

ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբանները վստահ են՝ դատավորները ՄԻԵԴ-ում գործը շահելու են:

Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Pressing» հաղորդաշարի հյուրը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Սիրանույշ Սահակյանն է, ով 2014-2018թթ. ՄԻԵԴ-ում եղել է փոխարինող դատավոր:

Ս. Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՍԴ դիմումատու դատավորների ներկայացուցիչն է:

-Արդյո՞ք ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ այս որոշումը նշանակում է գործող իշխանությունների հաղթանակ և հայցվոր կողմի պարտություն:

-Ենթադրվում է, որ ՄԻԵԴ այս որոշումից հետո ՀՀ իշխանությունները պետք է արագացնեն ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Եթե ՄԻԵԴ-ը հաստատի իրավունքի խախտումը, և դիմումատու դատավորներին՝ Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրայր Թովմասյանին վերակագնելու հարց առաջանա, ի՞նչ է լինելու հետո, նշանակված դատավորներին հանելո՞ւ են զբաղեցրած պաշտոններից։

-Արդյոք ոստիկանները իրավունք ունեին արգելել ՍԴ դատավորի մուտքը ՍԴ նստավայր:

-Թերի, ոչ լիարժեք, շատերի համար անհասկանալի արտակարգ դրության ռեժիմը պահելու ՀՀ իշխանությունների համառությունը որքանո՞վ է իրավաչափ:

-Իշխանությունների կողմից նախաձեռնված գույքահարկի բարձրացումները արդյո՞ք խնդրահարույց չեն: Եթե քաղաքացին իր բնակարանը 20 տարի է՝ ունի ու դրա համար, օրինակ, տարեկան 20.000 գույքահարկ է վճարում, արդյո՞ք պետք է շարունակի նույնչափ վճարել, քանի դեռ չի վաճառել բնակարանը:

-Եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ կորոնավիրուսի համավարակի կանխման հարցում կոնկրետ պաշտոնյաներ լուրջ թերացել են, նրանց օրենքով պատասխանատվության ենթարկելու ինչպիսի՞ մեխանիզմ կա:

-Արդյո՞ք իրավաչափ են ոստիկանության գործողությունները, երբ բերման են ենթարկում դիմակ կրելու կարգը չխախտած, բայց անձը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացուն։

-Որքանո՞վ էր օրինական պարետի որոշումը արտակարգ դրության պայմաններում մարդկանց պարտադրել անձը հաստատող փաստաթուղթ պահել, իսկ իսկ չունենալու դեպքում՝ պատասխանատվության ենթարկել։

– Արդյո՞ք կա հստակ իրավական նորմ, որով սահմանվում է հեռուստաեթերում դիմակ կրելու պարտադիրության պահանջը, և եթե չկա նման նորմ, ապա ի՞նչ հիմքով են բազմաթիվ լրատվամիջոցներ նախազգուշացվում և կամ նրանց դեմ վարույթներ սկսվում եթերային տաղավարում դիմակ չկրելու համար:

-Համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ որքանով է իրավաչափ հավաքների արգելումը: Գործող իշխանությունները քաղաքական, թե՞ առողջապահական խնդիր են լուծում, որպեսզի չվտանգեն իրենց իշխանությունը:

-Ինչո՞ւ և ինչպե՞ս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը տարիներ առաջ մոռացավ Ադրբեջանի դեմ գործով կարևորագույն փաստաթուղթ ներկայացնել ՄԻԵԴ, որի արդյունքում Հայաստանի դեմ որոշում կայացվեց և Ադրբեջանն այն օգտագործեց Հայաստանի և Արցախի դեմ:

-Արդյոք հեղափոխությունից հետո աղքատ երկրում 1 տարվա ընթացքում պատգամավորների 580 մլն դրամ պարգևավճար ստանալը կոռուպցիա չէ՞:

Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը իրավաբան Սիրանույշ Սահակյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս