ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի ի դեպս Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման

Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո: Այդ մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջետային պլանի մեջ մտցնել հոդված (Միության երկրներին – ծանոթ. խմբ.) անհետաձգելի օգնություն ցույց տալու մասին 5 միլիարդ եվրո առավելագույն ծավալով՝ առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս