Բաժիններ՝

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

Նորվեգիայի կառավարությունը հաստատել է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները, պարտավորված չեն լինի կարանտին անցնել, քանի որ դա եղել է ավելի վաղ: Այդ մասին հաղորդում է VG հրատարակությունը:

«Հուլիսի 15-ից վերստին կարելի կլինի ճանապարհորդել եվրոպական առանձին երկրներ, որոնք կորոնավիրուսի տեսակետից համեմատաբար ավելի բարեհաջող իրավիճակում են՝ առանց վերադառնալուց հետո ինքնամեկուսացման, իսկ այդ երկրներից զբոսաշրջիկները կկարողանան նաեւ ժամանել Նորվեգիա եւ չպահպանել կարանտինը»,-հաղորդում է թերթը:

Այդ երկրների ցուցակի մեջ տեղ են գտել Շենգենյան համաձայնագրի եւ Եվրոգոտու գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Պորտուգալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի եւ Լյուքսեմբուրգի:

Բացի այդ, «բաց են» Շվեդիայի երեք տարածքներ, բայց ոչ ամբողջ երկիրը: Նշվում է, որ երկրների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս