Շատ համեղ սմբուկ՝ մարինացված ընկույզով և սխտորով
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 1.5 կգ
2. Ընկույզ – 1 բաժակ
3. Սխտոր – 150 գ
4. Չիլի պղպեղ – 1 հատ
5. Արևածաղկի յուղ – 4 ճ/գ
6. Մաղադանոս – 1 փունջ
7. Աղ
8. Քացախ (9%) – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը շերտատել: Համեմել աղով և թողնել 2.5-3 ժամ, այնուհետև քամել և տապակել արևածաղկի յուղով:
2. Չիլի պղպեղը (առանց սերմերի), սխտորը, կանաչին և ընկույզն աղալ: Համեմել աղով, ավելացնել արևածաղկի յուղ և քացախ, խառնել:
3. Բանկաների մեջ շերտերով շարել սմբուկը և լցնել սոուսը: Ստերիլիզացնել բանկաները 30 րոպե, այնուհետև փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



