Պանրային նուրբ սուֆլե, որի պատրաստման եղանակը պարզից էլ պարզ է
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Պանիր – 150 գ
3. Ալյուր – 50 գ
4. Կարագ – 50 գ
5. Մշկընկույզ – մեկ պտղունց
6. Կաթ – 1 բաժակ
7. Աղ և սև պղպեղ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կարագը հալեցնել:
2. Աստիճանաբար ավելացնել ալյուրը, լցնել կաթը, աղը, պղպեղը, մշկընկույզը, անընդհատ խառնել:
3. Պանիրը խորանարդաձև կտրատել, ավելացնել կաթսայի մեջ և խառնել, մինչև ամբողջությամբ հալվի:
4. Վերցնել կրակից, ավելացնել ձվի դեղնուցները, զգուշությամբ խառնել:
5. Ձվի սպիտակուցներն առանձին հարել, ինչից հետո ավելացնել դեղնուցային զանգվածին, խառնել:
6. Կաղապարները պատել կարագով, լցնել ստացված զանգվածը:
7. Թխել 180 աստիճան ջեռոցում 20-25 րոպե:
8. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը