Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ:
ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հաշվի առնելով փաստը, որ օրեր շարունակ ռուսական լրատվամիջոցները տարածում են ԱՊՀ այն երկրների անունները, որոնք ընդունել են հրավերը և համաձայնել են մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, և այն, որ Հայաստանի Հանրապետության անունը չկար այդ ցուցակում, 168.am-ն օրեր առաջ փորձեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից ճշտել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է այդ շքերթին, ինչին ի պատասխան՝ խոսնակը նշեց, որ հրավեր ստացել են, սակայն մասնակցության մասին ավելի ստույգ կասի երկուշաբթի:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 1-ը նշվում է՝ որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին առաջարկել է վերսկսել Ա Սերիայի մրցաշրջանը՝ մարզադաշտերում հանդիսատեսի ներկայությամբ:
Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ավարտի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ:
Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։
168.am-ին տեղեկություն հասավ այն մասին, որ Գավառի քննչական կոմիտեն չի աշխատում. Փակ է կորոնավիրուսի պատճառով: Մեզ տեղեկացրին, որ կան վարակակիրներ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող արդյունք է գրանցել շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարում:
Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը Հայաստան ամիսներ առաջ արգելվել էր, շարունակում է պնդել, որ ինքը ՀՀ-ի համար որևէ վտանգ չի ներկայացնում, և իր մուտքը հայրենիք ապօրինի է արգելված։
Ճեպազրույց պարետատան նիստից հետո. Նիկոլ Փաշինյան (ուղիղ):
«Համենայնդեպս, այսօր Միքայել Մինասյանի կողմից բարձրացված հարցերի պատասխաններին սպասում էին բոլորը՝ իր համակիրներն էլ, իրեն քննադատողներն էլ։ Բայց ինքը շրջանցեց, ընդհանրապես չանդրադարձավ, կարծես այդ ամենը չկա։ Եվ այս կոնտեքստը մի քիչ հարցականի տեղիք է տալիս․ մարդն իր ոճի մեջ է, բայց եկեք՝ չբացառենք հիվանդանալու վարկածը։ Ինքը բոլոր դեպքերում երկրի վարչապետն է, հասկանո՞ւմ եք, իր առողջության հարցը շատ կարևոր է երկրի համար, բայց վարչապետի ուսերին կան նաև այլ խնդիրներ, որոնք նա շրջանցեց, և դա փաստ է»։
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է:
Պարզվել էր հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 294 հազարից:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ տարածված տեղեկությունների՝ Հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կանխարգելիչ-պատժիչ հարված են հասցրել հակառակորդի տարածքի խորքում և խոցել նրա տեխնիկան՝ դիրքեր տանող ճանապարհին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը կարող է մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական գործընթացին:
«Այս խոսակցությունից հետո իր վիճակը միանգամից վատացավ: 10 օրից ավելի է՝ պայքարում են, որ վիճակը կայունանա, դեղորայքը միացված, շնչառական ապարատը միացրած: Մինչև այս էլ որևէ դրական տեղաշարժ չի եղել, կոմայի մեջ է եղել»,- ասաց Կարեն Մխիթարյանը:
Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական և չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։
«Ռասիզմը, որպես խտրականության ձև, որն ուղղված է մարդկանց նվաստացնելուն և նրանց մարգինալացնելուն, իրենց սեռի, սեռական կողմնորոշման, ծագման կամ գույնի պատճառով, այն համաճարակն է, որն ազդում է բոլորիս վրա:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետ Մխիթարյանի հետ։