Բաժիններ՝

«Ռասիզմը համաճարակ է, որն ազդում է բոլորիս վրա: Մենք չենք դադարում պայքարել»․ «Բարսելոնա»

«Բարսելոնան» սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ռասիզմը:

«Ռասիզմը, որպես խտրականության ձև, որն ուղղված է մարդկանց նվաստացնելուն և նրանց մարգինալացնելուն, իրենց սեռի, սեռական կողմնորոշման, ծագման կամ գույնի պատճառով, այն համաճարակն է, որն ազդում է բոլորիս վրա:

«Բարսայում» մենք չենք դադարի պայքարել դրա դեմ: Դա մեր պարտավորությունն է»,- ասված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ քննարկումներն առաջացել էին ԱՄՆ-ում մայիսի 25-ին տեղի ունեցած պատմությունից հետո, երբ իր ձերբակալման ժամանակ մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը փորձել էր վճարել կեղծ չեկով Մինեապոլիսի սուպերմարկետում:

Ոստիկանները Ֆլոյդին պառկեցրել էին գետնին և ծնկով սեղմել նրա պարանոցը։ Չնայած այն բանին, որ Ջորջ Ֆլոյդը գոռացել էր, որ չի կարողանում շնչել, ոստիկանը չէր հանել ոտքը նրա պարանոցից, ինչի հետևանքով նա մահացել էր։

Դեպքից հետո բողոքի ցույցեր են անցկացվել Մինեապոլիսում և ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում: Ֆլոյդի սպանության պատմությանն արձագանքեցին խաղացողներ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ուեսթոն Մակեննին («Շալկե»):

Շատ մեծ ընկերություններ առանձին և համատեղ հայտարարություններով հանդես եկան՝ կոչ անելով պայքարել ռասիզմի դեմ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս