ՊՆ-ն չի մեկնաբանում Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ պատժիչ գործողությունների մասին տեսանյութը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ տարածված տեղեկությունների՝ Հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կանխարգելիչ-պատժիչ հարված են հասցրել հակառակորդի տարածքի խորքում և խոցել նրա տեխնիկան՝ դիրքեր տանող ճանապարհին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց.

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Նախիջևանի ուղղությամբ միջդիրքային տարածքում՝ հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, հակառակորդի կրակոցներից ավտոմեքենա էր այրվել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930