
«Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
18:30-ի փոխարեն այն կմեկնարկի 19:30-ին: Հավելենք, որ «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվելու է առանց հանդիսականների:
Բարձրագույն խմբի 19-րդ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտ»-ը հաղթել է «Արարատ»-ին, իսկ մյուս երկու խաղում գրանցվել 1 ոչ-ոքի` «Լոռի ՖԱ»-«Նոա» 2:2, «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» 1:1: