Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն առաջարկում է չբարձրացնել սակագինը բնակիչ- բաժանորդների համար, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովների համար գործողը:
Գյումրիում՝ տան բակում մի խումբ թափառող շների հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա։
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը:
ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։
Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայություններ ներկայացված՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը ուսումնասիրվել է ՀԾԿՀ աշխատակազմի կողմից և ներկայացվել են հաշվարկներ, ըստ որոնց՝ հանձնաժողովը առաջարկում է բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ հազար խմ համար։ «Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր բնակչության վաճառվող գազի գինը 139 հազար դրամից դարձնել 135 909 դրամ։
Նախօրեին ծանր հիվանդությունից վախճանվել է Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ NEWS.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի հայրը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։
«Ինչպես են լրագրողները շատ հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտի, ես էլ հիմա պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել: Երեկվա իմ տեսաուղերձի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ»:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնում եմ, որ COVID-ով մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը կրկին այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մեծ թվով մեր հայրենակիցների համբերությունը հատնում է:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել: Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել էր, նրան մեկուսացրել էին տանը, ինչից հետո մանկատանը 46 մարդ թեստավորվել էր: 15 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այդ ժամանակ դեռևս հայտնի չէր դայակի թեստի պատասխանը, չնայած նա բոլորի հետ թեստավորվել էր: Այսօր մեզ հետ զրույցում ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակն ասաց.
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
ԱՄՆ ժողնախագահ դառնալու շանս ունեք: Առաջնորդեք ամերիկյան փողոցային անկարգությունները: Սա Ձեր խոսքերն է չէ՞՝ «2018 թվականի Հայաստանի խաղաղ հեղափոխության դասերը կարող են կիրառվել ԱՄՆ-ում եւ ամենուրեք աշխարհում: Համակարգեք ձեր գործողությունները օնլայն, փակեք բոլոր փողոցները եւ ստիպեք ռեժիմին հեռանալ: Ժամանակը եկել է: Քո ժամանակը եկել է, Դոնալդ Թրամփ»: Այո, ո՞վ կարող է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մեթոդաբանությունը ներմուծել ԱՄՆ, եթե ոչ Դուք:
Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այսօր ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: 29 մահվան դեպքն էլ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ, մի քանի լաբորատորիաներ չեն աշխատել և այդ պատճառով թեստավորումների նվազում է եղել։
Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա Ք. Մակարյանը, հայտնում է ֆեյսբուքյան էջում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Վերջին շաբաթներում Ադրբեջանում ամենատարբեր հարթակներում Արցախի թեմայի թիրախավորումը, հնչող ռազմական հռետորաբանությունը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ՝ թելադրվում է իշխանությունների կողմից.
Վաղ առավոտյան Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում՝ ՀՀ ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ոստիկանանության ծառայողների և ՀՀ կառավարությանն ենթակա Տեսչական մարմնի աշխատակիցներ մասնակցությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի հայտարարություններին:
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։ Նիստի ընթացքում հետազոտվեցին ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու, առգրավումներ, զննություններ կատարելու որոշումները, ներկայացվեցին կատարված հեռախոսազանգերի վերաբերյալ կատարված արձանագրությունները:
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին:
Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: