
«Մեզ դրել են անուղեղի տեղ, այնինչ, իրենք են դուրս եկել բանականության սահմաններից». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեսած կլինեք, որ ծնողներ կան երեխային հրահանգ են տալիս: Երեխան հարցնում է` ինչու՞:
Ասում են, որովհետև դու իմ նախորդ հրահանգը չես արել: Երեխան ասում է` բայց դրանից առաջ ուրիշ բան էիր ասում: Ծնողն էլ, թե բա ձայնդ կտրիր, դու չես հասկանում, այդպես էր պետք, արա այն ինչ ասում եմ:
Երեխան իհարկե ձևական այդ պահին ենթարկվելու նշաններ է ցույց տալիս, բայց հետո իհարկե չի հետևում հրահանգին:
Ծնողը, հաջորդ անգամ բռնացնելով հրահանգը չկատարած երեխային, կատաղած ավելի ահեթեթ հրահանգ է տալիս:
Երեխան էլի հարց է տալիս` ինչու՞:
Ծնողը` որովհետև անտեսել ես իմ նախորդ հրահանգները և ես քեզ պատժելու եմ (պատիժ բառը շատ ժամանակ չի բարձրաձայնվում): Ծնողն անցնում է բռնության` շատ դեպքերում հոգեբանական, որը ֆիզիկական բռնությունից պակաս զարհուրելի չէ:
Երեխան իհարկե ընկճվում է, ճնշվում, հասկանում է, որ իր ծնողը անարդար է, հետն էլ տկարամիտ: Բայց դե ծնողն է, ինքն էլ անզոր նրա դեմ:
Առայժմ անզոր, քանի չի հասունացել և ընդվզել:
Եթե այս վիճակը պատկերացրիք, համադրեք կառավարության վարքագծի հետ: Մեզ դրել են անուղեղի տեղ, այնինչ, իրենք են դուրս եկել բանականության սահմաններից, որն հասել է հոգեբանական բռնություն գործադրելու շեմին` իրենց անմիտ հրահանգների տեսքով և վարչապետի պաշտոնական էջով իրականացվող տեռորով` հարձակումներով մարդկանց վրա, ընդհուպ մինչև կեղծ տեղեկատվության տարածում:
հ.գ.
Ժամանակին մտածում էինք Սերժն ու իր շրջապատը ադեկվատ չեն, իրենց հայտնի տխմար մտքերով ու գործողություններով: Արի ու տես ներկաները այս առումով սկսում են գերազանցել ոչ միայն նախորդներին, այլև իրենք իրենց:
Բան չկա, սա էլ կանցնի, բայց ոչինչ և ոչ ոք չի մոռացվի»:
Տեսած կլինեք, որ ծնողներ կան երեխային հրահանգ են տալիս: Երեխան հարցնում է` ինչու՞: Ասում են, որովհետև դու իմ նախորդ…
Gepostet von Hovhannes Avetisyan am Donnerstag, 4. Juni 2020