
Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում. տուժածի առողջական վիճակը ծանր է

Հունիսի 4-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթուր Ա․-ն «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորիկ Թ․-ին (ծնված 1959 թ․)։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։