
Հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա

ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիա:
Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
«Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների՝ 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։